երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Ֆիքսել ենք՝ սահմանազատման պրոցես տեղի է ունենալու Վրաստանի սահմանից մինչև Իրանի սահման. Ալեն Սիմոնյան

Ֆիքսել ենք՝ սահմանազատման պրոցես տեղի է ունենալու Վրաստանի սահմանից մինչև Իրանի սահման. Ալեն Սիմոնյան

Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացները շարունակվում են, և որևէ անհամաձայնություն այս պահին չկա։ Այս մասին հայտարարեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Սահմանազատման և սահմանագծման գործընթացը շարունակվում է։ Ներկայում քննարկվում են այն հատվածները, որոնցում հետագայում նախատեսվում է գործընթացի շարունակությունը։ Գոհունակությամբ կարող եմ նշել, որ այդ գործընթացը մենք հասցնելու ենք ավարտին և արդեն իսկ արձանագրել ենք, որ այն իրականացվելու է Վրաստանի սահմանից մինչև Իրանի սահման»,- նշեց ԱԺ նախագահը։

Լրագրողի այն հարցին, թե եթե արդեն որոշված է գործընթացի ուղղությունը, ինչո՞ւ հողի վրա աշխատանքներ դեռ չեն իրականացվում, Սիմոնյանը պատասխանեց, որ կտոր-կտոր տրամաբանությունն է քննարկվում։  

«Այսինքն՝ հերթականությամբ, առանձին հատվածներով գնում ենք առաջ։ Այդ փուլերը զուտ տեխնիկական բնույթ ունեն։ Հանձնաժողովների ղեկավարների և անդամների միջև աշխատանքներն ընթանում են, քննարկումները շարունակվում են, և որևէ անհամաձայնություն չկա»,- եզրափակեց Սիմոնյանը։ 

 

 

  • Կիսվել: