չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ֆինանսների նախարարը և Լիմիտովսկին շնորհավորել են միմյանց ԵՆԱԲ-ին անդամակցելու համար ներպետական ընթացակարգերն ավարտելու կապակցությամբ

Ֆինանսների նախարարը և Լիմիտովսկին շնորհավորել են միմյանց ԵՆԱԲ-ին անդամակցելու համար ներպետական ընթացակարգերն ավարտելու կապակցությամբ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի փոխնախագահ Կոնստանտին Լիմիտովսկու հետ:
 
Նախարար Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Կոնստանտին Լիմիտովսկուն հանդիպումը նախաձեռնելու համար, ինչպես նաև ողջունել անդամակցությունից հետո ԵՆԱԲ-ի՝ Հայաստան կատարած առաջին պաշտոնական այցը:
 
Կողմերը շնորհավորել են միմյանց ԵՆԱԲ-ին անդամակցելու համար նախատեսված բոլոր ներպետական ընթացակարգերը ավարտելու կապակցությամբ և պայմանավորվել ապահովել ու զարգացնել մասնագիտական դաշտում ինտենսիվ շփումների շարունակականությունը:

  • Կիսվել: