Ֆինանսական համակարգը շատ ուժեղ ու կայուն է. վարչապետ
Ֆինանսական շուկայի վիճակը կայուն է, և այնտեղ խնդիր չի լինելու: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր ֆինանսական շուկայի վիճակը կայուն է: Ֆինանսական համակարգը շատ ուժեղ ու կայուն է: Մանավանդ, անցած տարվա մեր ցուցանիշներից հետո, երբ մեր միջազգային պահուստները հասցրել ենք աննախադեպ բարձր մակարդակի, Կենտրոնական բանկը մեծ ծավալի արտարժույթ է գնել ու պահեստավորել»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ խնդիր չենք ունենալու և ամեն ինչ լավ է լինելու։


