Ֆեյքերի ֆաբրիկան հարձակվել է ԼՀԿ-ի վրա. Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց, որ իշխանությունները ԼՀԿ-ի նկատմամբ հարձակումներ են իրականացնում։
Նա նշեց, որ ԱԺ վերջին դեպքերից հետո ԼՀԿ-ի նկատմամբ ֆեյքային գրոհ է սկսվել, որը, Մարուքյանի խոսքով, կառավարվում է իշխանության կողմից:
«Մեր սիրելի վարչապետի հովանավորությամբ՝ ֆեյքերի ֆաբրիկան հարձակվել է ԼՀԿ-ի վրա և սուտ քարոզչություն է անում»,-ասաց Մարուքյանը և հավելեց, որ այդ ամենն իրականացվում է ժողովրդին վարձավճարների թեմայից ու սոցիալական վիճակին առնչվող հարցերից շեղելու համար:


