հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Եվս մեկ սարսափելի տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները խոշտանգում հայ ռազմագերիներին. Լինդսի Սնել

Եվս մեկ սարսափելի տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները խոշտանգում հայ ռազմագերիներին. Լինդսի Սնել

Ամերիկացի լրագրող Lինդսի Սնելն արձագանքել է հայ ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ ադրբեջանցիների տարածած նոր տեսանյութին:

Իր թվիթերյան էջում նա, մասնավորապես, գրել է ՛՛Եվս մեկ սարսափելի տեսանյութ, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները խոշտանգում հայ ռազմագերիներին, որպեսզի ԵՄ քաղաքական գործիչները Թվիթերում իրենց խորը մտահոգությունն արտահայտեն Ադրբեջանի գազի արդյունահանման շուրջ Ալիևի հետ հանդիպումների ֆոնին՛՛:

Նա նշել է, որ խոշտանգողներից մեկն ունի թուրքական (ոչ ադրբեջանական) ակցենտ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՊՆ-ն ուսումնասիրում է հայ ռազմագերիներին խոշտանգելու վերաբերյալ տելեգրամ ալիքներով տարածված տեսանյութը:

 

  • Կիսվել: