երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եվս մեկ ազդակ առ այն, թե որքան կարևոր է Իրանի համար Սյունիքի մարզը հայ-իրանական հարաբերությունների համատեքստում. Ոսկանյան

Եվս մեկ ազդակ առ այն, թե որքան կարևոր է Իրանի համար Սյունիքի մարզը հայ-իրանական հարաբերությունների համատեքստում. Ոսկանյան

Իրանը Կապանում հյուպատոսություն է բացում․ եւս մեկ ազդակ առ այն, թե որքան կարևոր է համարում պաշտոնական Թեհրանը Հայաստանի Սյունիքի մարզը հայ-իրանական հարաբերությունների համատեքստում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Կապան քաղաքում Իրանի հյուպատոսություն բացելու՝ իրանական կողմի որոշմանը։

«Հայաստան-Իրան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ կարևոր քայլ կդիտարկվի նաև Ատրպատականի կենտրոն Թավրիզում մեր հյուպատոսության բացումը, որը նաև հստակ ազդակ կլինի Բաքվի բռնապետին»,- գրել է իրանագետը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանը Կապանում հյուպատոսություն կբացի:

 

 

 

  • Կիսվել: