ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Եվրոպական միությունն ու Միութենական պետությունը անհամեմատելի են. ՔՊ-ական պատգամավոր

Եվրոպական միությունն ու Միութենական պետությունը անհամեմատելի են. ՔՊ-ական պատգամավոր

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի կարծիքով՝ Եվրոպական միությունն ու Միութենական պետությունը անհամեմատելի միավորներ են։

«Արդյո՞ք դուք չեք նկատում պետությունների սուվերենության զիջման ու պետությունների փոխհարաբերության տարբերությունն այս երկու միավորներում»,- դիմելով ընդդիմադիրներին՝ ասաց նա։

Ղազարյանի խոսքով՝ ԵՄ-ում պետությունները հարաբերվում են ինքնիշխանության, սուվերենության, պետականության ու հարգանքի շուրջ։

«Ցանկությունը՝ միանալ ժողովրդավարության հիմքով կազմված միությանը, որտեղ պետություններն իրար նկատմամբ հարգանքով են  ու մեկ այլ միութենական պետությանը, որտեղ փոխհարաբերությունները լրիվ այլ են ու հարգանքն այլ արժեքների նկատմամբ է, բացահայտ է»,- հավելեց ՔՊ-ականը։

  • Կիսվել: