երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եվրոպական խորհրդի եւ Եվրահանձնաժողովի ղեկավարները կհանդիպեն Էրդողանի հետ

Եվրոպական խորհրդի եւ Եվրահանձնաժողովի ղեկավարները կհանդիպեն Էրդողանի հետ

Եվրոպական խորհրդի եւ Եվրահանձնաժողովի ղեկավարներ Շառլ Միշելը եւ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը կհանդիպեն Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ ապրիլի 6-ին Անկարայում: Այս մասին հայտարարել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչը:

Թուրքիան, որը ԵՄ-ում թեկնածու երկիր է, վերջին անգամ ԵՄ ղեկավարների հետ պաշտոնական գագաթաժողով է անցկացրել 2020 թվականի մարտին: Չնայած Թուրքիայի՝ Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու որոշմանը, ԵՄ-ն հայտարարում է, որ պատրաստ է աշխատել Անկարայի հետ առեւտուրն ընդլայնելու ուղղությամբ:
 
Երկու կողմերը ձգտում են նաեւ համաձայնության հասնել Թուրքիայիում սիրիացի փախստականներին ԵՄ աջակցության շուրջ:

  • Կիսվել: