չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Եվրոպական խորհրդարանից կոչ են արել ՀՀ կառավարությանը՝ զերծ մնալ ցանկացած քայլից, որը կարող է խոչընդոտել ՀՀ քաղաքացիներին՝ իրացնելու իրենց սահմանադրական իրավունքները․ Դանիելյան

Եվրոպական խորհրդարանից կոչ են արել ՀՀ կառավարությանը՝ զերծ մնալ ցանկացած քայլից, որը կարող է խոչընդոտել ՀՀ քաղաքացիներին՝ իրացնելու իրենց սահմանադրական իրավունքները․ Դանիելյան

Մենք ստանում ենք մեր պայքարի առաջին հստակ միջազգային արձագանքեները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Այսօր Եվրոպական խորհրդարանի 7 պատգամավորներ համատեղ հայտարարություն են տարածել, շեշտելով, որ «Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած բողոքի շարժումն արտացոլում է հայ հասարակության տարբեր շերտերին պատկանող քաղաքացիների գոյաբանական հարցերի վերաբերյալ մտահոգությունը»:

Միաժամանակ Եվրոպական խորհրդարանի գերծընկերները կոչ են արել Հայաստանի կառավարությանը «Հայաստանի կառավարությանը զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից, ինչպես նաև ցանկացած այլ քայլից, որը կարող է խոչընդոտել ՀՀ քաղաքացիներին՝ իրացնելու իրենց սահմանադրական իրավունքները»։

Հայտարարություն է տարածել նաև Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միությունը (Internation Union of Socialist Youth - IUSY), որի անդամ է ՀՅԴ Երիտասարդականը:

Հայտարարության մեջ միջազգային կազմակերպությունը իր խորը մտահոգությունն է արտահայտել կապված Հայաստանի հանրապետության և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ` նշելով, որ «Ադրբեջանը ուժի սպառնալիքի պայմաններում է իրականացնում այս գործընթացը, որի հետևանքով խաթարվում է Հայաստանի հանրապետության ինքնիշխանությունը»:

IUSY-ն, դատապարտելով ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիռարումը և բռնաճնշուները Հայաստանի կառավարության կողմից, կոչ է արել «հարգել Հայաստանի քաղաքացիների ազատ խոսքի և անհամաձայնության արտահայտման սահամանադրական իրավունքը»,-նշել է նա:

  • Կիսվել: