կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Եվրոպական համալսարանական հինգերորդ խաղերում Հայաստանը հանդես կգա 6 մարզիկով

Եվրոպական համալսարանական հինգերորդ խաղերում Հայաստանը հանդես կգա 6 մարզիկով

Լեհաստանի մեծությամբ երրորդ քաղաք Լոձի Atlas Arena-ում մեկնարկել են Եվրոպական համալսարանական հինգերորդ խաղերը։ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան ներկայացրել է ֆոտոշարք բացման արարողությունից:

Առաջիկա 13 օրվա ընթացքում Լոձը կդառնա Եվրոպայի համալսարանական  /ուսանողական/ ամենամեծ մարզական իրադարձության մրցավայր:

Խաղերին մասնակցում են 37 երկրների 441 համալսարաններ ներկայացնող մարզիկներ և պաշտոնյաներ,  ընդհանուր առմամբ՝  4800 մասնակից:

Ծրագրում ընդգրկված է 20 մարզաձև:

Հայաստանը հանդես կգա վեց մարզիկով։ Նրանք կպայքարեն չորս մարզաձևում. մեկական՝ ձյուդո, հաշմանդամային սեղանի թենիս և երկուական՝ շախմատ ու  կարատե:

Միջոցառումը անցկացվում է համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի հովանու ներքո:

Առաջին խաղերը տեղի են ունեցել 2012 թվականին:

  • Կիսվել: