հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ

Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ

Եվրամիությունը (ԵՄ) վերանայում է իր հարաբերությունները Բելառուսի հետ` երկրում նախագահական ընտրությունների շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին:

Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն՝ ներկայացնելով Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրությունը, փոխանցում է Panorama.am-ը:
 
Նշվում է, որ Եվրահանձնաժողովը հրաժարվել է մեկնաբանել, թե արդյոք երկրի դեմ պատժամիջոցները կվերականգնվեն:
 
«Ներկայումս Եվրամիության և Բելառուսի միջև հարաբերություններին վերաբերող հարցերի ամբողջ շրջանակը դիտարկվում է նախագահական ընտրությունների հետ կապված զայրացնող իրադարձությունների շրջանակում»,- ասվում է հայտարարության մեջ:
 
Նշվում է, որ այս հարցով պատրաստվում է ԵՄ 27 անդամ երկրների համատեղ հռչակագիր: Փաստաթղթի հրապարակման ամսաթիվը չի նշվել:
 
Ավելի վաղ Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ժակեկ Կապուտովիչը հայտարարել էր, որ Եվրամիությունը կարող է քննարկել Բելառուսում նախագահական ընտրություններից հետո երկրի դեմ նոր պատժամիջոցների կիրառման հարցը։

  • Կիսվել: