երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր

Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր

Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցով մշտական ​​զեկուցող, պատգամավոր Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսելու Հայաստանի կառավարության որոշումը։

Այս մասին ԵԽ պատգամավորը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

«Ես անկեղծորեն ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ։ 

Նրանք, ովքեր կատարում են անհրաժեշտ պայմանները և կիսում են մեր արժեքները, միշտ պետք է ողջունվեն»,-ընդգծել է Միրիամ Լեքսմանը։

 

Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին դրական եզրակացություն է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին, որը ներկայացվել է «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնության կողմից։ Նախագիծն առաջիկայում կքննարկվի Հայաստանի խորհրդարանի կողմից։ 

 

  • Կիսվել: