երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյլին կայցելի Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան

Եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյլին կայցելի Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան

Եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյլին հուլիսի 6-9-ը կայցելի Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան:

«Անհամբերությամբ սպասում եմ Հարավային Կովկաս՝ Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան, իմ այցին, որպեսզի ներկայացնել տնտեսական եւ ներդրումային ծրագիրը: Ես նաեւ կքննարկեմ երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերն ու կորոնավիրուսի դեմ պայքարը»,-գրել է նա Twitter-ի իր էջում:

Վրաստանում եվրահանձնակատարը կհանդիպի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալքալիանիի, խորհրդարանի խոսնակ Կահաբեր Կուչավայի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

Ադրբեջանում նա կհանդիպի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, նախագահի վարչակազմի ղեկավար Սամիր Նուրիեւի, էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովի եւ էներգետիկայի նախարար Պարվիզ Շահբազովի հետ:

  • Կիսվել: