հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եվ Սոչիում, և Պրահայում արձանագրվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի առկայությունը, ուրեմն դրանով ինքնին արձանագրվել է ագրեսիայի փաստը․ Նիկոլ Փաշինյան

Եվ Սոչիում, և Պրահայում արձանագրվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի առկայությունը, ուրեմն դրանով ինքնին արձանագրվել է ագրեսիայի փաստը․ Նիկոլ Փաշինյան

«Մենք այս տարի և՛ հեռախոսազրույց, և՛  հանդիպում ենք ունեցել Թուրքիայի ղեկավարի հետ։ Կարծում եմ՝ ունենք իրադրության մի շատ կարևոր փոփոխություն, որը  ինքնին խորը, շատ գործնական և առարկայական արդյունք չէ,  բայց, օրինակ, վերուծելով իրավիճակը հասկացա, որ օգոստոս-հոկտեմբեր ամիսներին Թուրքիայի հետ կոմունիկացիոն բարդությունները հաղթահարված են»,- այսօր ԱԺ-ում բյուջեի քննարկմանը վարչապետ Փաշինյանն անդրադարձավ նաև արտաքին քաղաքական հարցերին։ 

«Սա կարող  է ոչ էական բան թվալ, բայց նախկինում այդ հարցը եղել է՝ հանդիպե՞լ, թե՞ չհանդիպել, խոսե՞լ, թե՞ չխոսել, որը շատ մեծ գործնական նշանակություն է ունեցել։ Այսօր այդ  հանգամանքը, բարդությունը  վերացված է, կարծում եմ՝ ոչ միայն կառավարության, այլ հանրության մակարդակով, որովհետև կառավարությունը միշտ հանրային որոշակի ընկալումների համատեքստում է գործում և  սա առարկայական փոփոխություն է։ Եվ մենք հետևողականորեն շարունակելու ենք առաջ շարժվել խաղաղության օրակարգի իրացման ուղղությամբ»,- նշեց վարչապետը։  

«Վերջին իրադարձությունների առումով կարևոր եմ համարում, որ միջազգային հարթակներում հաջողվում է արձանագրել մեր  դիրքորոշումը, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կա սահման  և այս սահմանը արձանագրված է 1991թ-ի Ալմաթիի հռչակագրով և հարակից փատաթղթերով։ Սա չափազանց կարևոր նրբություն է, որովհետև եթե չկա սահման, կարելի է ասել, որ չկա ագրեսիայի փաստ։ Ե՛վ Սոչիում, և՛ Պրահայում արձանագրվել է սահմանի առկայությունը, ուրեմն դրանով ինքնին արձանագրվել է ագրեսիայի փաստը և դրանից բխող միջազգային արձագանքները։ Պրահայի հանդիպումից հետո դիտորդների ուղարկումը հնարավոր դարձավ միայն այն ժամանակ, երբ արձանագրվեց սահմանի առկայությունը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: