շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եվ երբ սահմանները կբացվեն` թուրքերը պրովոկացիոն ամեն ինչ անելու են, որ Հայաստանը կրի մեծ տնտեսական վնասներ․ ռուս ռազմական փորձագետ

Եվ երբ սահմանները կբացվեն` թուրքերը պրովոկացիոն ամեն ինչ անելու են, որ Հայաստանը կրի մեծ տնտեսական վնասներ․ ռուս ռազմական փորձագետ

Հայաստանի վարչապետը խոսում էր Ադրբեջանով Ռուսաստան և Իրան հայկական բեռներ տանելու և ստանալու մասին։ Բայց պարզվում է նույնիսկ Վրաստանի ադրբեջանցիներով բնակեցված տարածքներով հայկական բեռները չեն կարողանում անվտանգ ու ապահով հասնել Հայաստան։ Այս մասին ասել է ՌԴ ԱԴԾ (ФСБ) նախկին սպա, գնդապետ, ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։

Հիշեցնենք, նախօրեին Վրաստանի Քվեմո Փոնիճալա բնակավայրի մոտակայքում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, ջարդել որոշ բեռնատարների դիմային ու կողային ապակիները և փախել դեպքի վայրից: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սույն դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցել։

«Իրականությունը այն է, պրովոկացիաները դեռևս նոր են սկսվում։ Եվ երբ սահմանները կբացվեն` թուրքերը պրովոկացիոն ամեն ինչ անելու են, որ Հայաստանը կրի մեծ տնտեսական վնասներ ու դառնա միջազգային առևտրի համար անբարենպաստ վայր։ Թուրքիան և Ադրբեջանը 30 տարի պահել են Հայաստանը բլոկադայի մեջ և շարունակելու են իրենց այդ քաղաքականությունը էլ ավելի պրովոկացիոն մեթոդներով»,- ասել է նա։

 

  • Կիսվել: