երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Այս պահին քննությամբ ձեռք բերված բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին․ Արթուր Դավթյան (տեսանյութ)

Այս պահին քննությամբ ձեռք բերված բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին․ Արթուր Դավթյան (տեսանյութ)

Այս պահին քննությամբ ձեռք բերված բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին: Այս մասին այսօր` հունվարի 19-ին, ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին լրագրողներին ասաց ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Դեպքի վերաբերյալ արդեն ապահովվել է որոշակի հրապարակայնություն։ Իսկապես այս պահին քննությամբ ձեռք բերված բավականաչափ տվյալներ վկայում են ինքնասպանության մասին: Ձեզ արդեն հայտնի է, որ ինքնասպանության հասցնելու հանցակազմի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, բայց մահվան ելքով ցանկացած դեպքին բնորոշ բոլոր վարկածները ամենայն խորությամբ ստուգվելու են»,-ասաց նա:

Լրագրողի դիտարկամանը, թե արդյոք խնդիրներ չի տեսնում այստեղ, քանի որ դեկտեմբերի վերջին Կուտոյանը իր տանը բազմաթիվ կրակոցներ է արձակել, Դավթյանն արձագանքեց, որ եթե խնդիրներ չլինեին, չէր լինի հարուցված քրեական գործ եւ ինքն այսօր չէր խոսի լայնածավալ եւ խորը քննության մասին:

  • Կիսվել: