կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Եթե զգում եք, որ չեք կարող պատգամավորին հարիր հարցեր տալ, վերադարձեք ձեր հին փեշակին. Լենա Նազարյան

Եթե զգում եք, որ չեք կարող պատգամավորին հարիր հարցեր տալ, վերադարձեք ձեր հին փեշակին. Լենա Նազարյան

Կուզեի լսել պատասխան, թե ինչու չեք ուզում ընդունել Նիկոլ Փաշինյանի այս շատ կառուցողական առաջարկը։ Այս մասին, այսօր` ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավորներին՝ նշելով, որ հունիսի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով և առաջարկով դիմեց քաղաքական և  հանրային գործընթացի բոլոր մասնակիցներին բանակցել պետության հետ գողացածն ինքնակամ վերադարձնելու մասին. կարծում եմ՝ ձեր քաղաքական թիմին շատ վերաբերելի առաջարկ է: 

Լենա Նազարյանն անդրադարձավ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի հայտարարությանը, ով դիմելով իշխող ուժի պատգամավորներին, ասել էր. «Դուք ձեր SV-ները կարդացե՞լ եք, հիշեք փողոցից եք եկել ԱԺ»:

«Ես 2010-ից բարձրաձայնել եմ քաղբանտարկյալների, զոհված զինծառայողների կյանքի, ընտրական իրավունքների պաշտպանության խնդիրների մասին: 10 տարի քաղբանտարկյալների ազատություն, բանակում կյանքի իրավունք, ազատ ընտրական իրավունք ունենալու պահանջներով շապիկներ եմ կրել, ոչ եթե մեկ օր ԱԺ-ում ժամը 10-11.30-ին, այլ տարիներ շարունակ: Ու ոչ ոք մեզ դրա համար չի վճարել, տիկին Մանուկյան (նկատի ունի «Հայաստան» խմբակցությունից Արեգնազ Մանուկյանին-խմբ): Եթե զգում եք, որ չեք կարող պատգամավորին հարիր հարցեր տալ, վերադարձեք ձեր հին փեշակին եւ շարունակեք վճարվել դեղին մամուլի ոճի հարցեր տալու համար»,-ասաց նա:

  • Կիսվել: