Եթե վարչապետը որոշել է, որ պետք է գնա Մոսկվա, ուրեմն պետք է գնա. Կոնջորյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի խոսքով՝ մայիսի 6-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստին չի քննարկվել վարչապետի՝ Մայիսի 9-ին Մոսկվա գնալ-չգնալու հարցը։
«Եթե վարչապետը որոշել է, որ պետք է գնա, ուրեմն պետք է գնա»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, հաստատել էր, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է Մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։