ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եթե Թուրքիային պետք է, որ սահմանը բացելով՝ մեզ համար վատ լինի, վաղուց կբացեր, 30 տարի փակ չէր պահի. Մարուքյան (տեսանյութ)

Եթե Թուրքիային պետք է, որ սահմանը բացելով՝ մեզ համար վատ լինի, վաղուց կբացեր, 30 տարի փակ չէր պահի. Մարուքյան (տեսանյութ)

Սա քայլ առաջ է, երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանի բացման պայմանավորվածությունը շատ կարևոր քայլ է։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, նեց. ՛՛Ասում են՝ սա ադրբեջանցիների համար են արել, եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն այնքան շուտ, որքան այս սահմանն է բացվելու, այո, ադրբեջանցիներն էլ կարող են Հայաստանով անցնել։

Երբ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորվեն, արդեն Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիները կարող են անցնել։ Աբսուրդ փաստարկ է, որ այդ դեպքում թուրքական տնտեսական էքսպանսիա կլինի, ներդրումները վատ բան են։ Եթե Թուրքիային պետք է, որ այդ սահմանը բացելով մեզ համար վատ լինի, վաղուց բացել էին, 30 տարի փակ չէին պահի՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: