հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Եթե շարունակաբար գնում ես միակողմանի զիջումների, դա հանգեցնում է ինքնասպանության. Հրանտ Մարգարյան

Եթե շարունակաբար գնում ես միակողմանի զիջումների, դա հանգեցնում է ինքնասպանության. Հրանտ Մարգարյան

Օրվա իշխանությունների ժխտողական քաղաքականությունը վերջ է ունենալու։ Այս մասին ջահերով երթից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Կգա ժամանակ, որ ամբողջ ազգը նորից մեկ մարդու պես հետամուտ կլինի Ցեղասպանության ճանաչմանը։

Գործող իշխանություններն իբրև մարդ են պարտվել, այլևս չունեն արժեքներ, որոնց համար պատրաստ լինեն պայքարել, նրանք վերջացել են։ Սա փուլ է, որը վատ երազի պես կանցնի։ Ես վստահ եմ, որ կգա նորից այն ժամանակը, որ մենք միասնաբար ոտքի կկանգնենք մեր իրավունքներին վերատիրանալու համար»:

Մարգարյանը հավելեց, որ ելքը պայքարելն է։

«Զիջումը չի կարող քաղաքականություն լինել, եթե շարունակաբար գնում ես միակողմանի զիջումների, դա հանգեցնում է ինքնասպանության»,-նշեց նա:

  • Կիսվել: