շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Եթե սահմանադրական ճանապարհով Փաշինյանին չհեռացնենք, պետք է ապստամբություն անենք. Վազգեն Մանուկյան

Եթե սահմանադրական ճանապարհով Փաշինյանին չհեռացնենք, պետք է ապստամբություն անենք. Վազգեն Մանուկյան

Մենք հիմա սահմանադրական ճանապարհով գնում ենք, ուզում ենք դուրս վռնդել Նիկոլ Փաշինյանին, եթե սահմանադրական ճանապարհն արդյունքի չբերի, պետք է ապստամբություն անենք: Այս մասին Արարատում հայտարարել է «Հայրենիքի փրկության խորհուրդ»-ի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ նշելով, որ դա ժողովրդի բնական իրավունքն է:

Նրա խոսքով՝ սա ժողովրդի ապագայի հարցն է, կամ մենք կործանվում ենք, կամ՝ գնում առաջ․

«Այդ իրավունքն ամրագրված է ԱՄՆ Անկախության դեկլարացիայում: Գրված է՝ եթե կառավարությունը չի կարողանում կատարել իր պարտականությունները, ժողովուրդն ապստամբության իրավունք ունի: Այն կա նաև Գերմանիայի սահմանադրության մեջ»։

  • Կիսվել: