երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Եթե քննարկելու բան լինի, կհանդիպենք, կքննարկենք․ Ծառուկյանը՝ իր և Փաշինյանի հանդիպման մասին

Եթե քննարկելու բան լինի, կհանդիպենք, կքննարկենք․ Ծառուկյանը՝ իր և Փաշինյանի հանդիպման մասին

Սահմանադրության փոփոխությունների գործընթացում անելիքները որոշելու համար ԲՀԿ-ն վաղը քաղխորհրդի նիստ է հրավիրելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Անդրառնալով Նիկոլ Փաշինյանի հետ ենթադրյալ քաղաքական առևտրի մեջ լինելու՝ օրերս տարածված լուրին՝ Ծառուկյանն ասաց․  «Դատարկ-դատարկ խոսում են: Այդպիսի բան չի կարող լինել, չկա»:

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք Սասուն Միքայելյանի միջնորդությամբ քննարկումներ չեն եղել Նիկոլ Փաշինյանի հետ, Ծառուկյանն ասաց. «Մեր միջնորդը Սասուն Միքայելյա՞նն է: Այսինքն Ծառուկյանն այնքան է փոքրացել, որ միջնորդի կարիք ունի՞: Կյանքում Ծառուկյանը միջնորդների կարիք չունի: Եթե քննարկելու բան լինի, կհանդիպենք, կքննարկենք: Ծառուկյանը երբեք տակից-վրից խաղեր չի տվել»:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

  • Կիսվել: