ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եթե պատգամավորների եկամուտները պրոյեկտենք թոշակառուների վրա, բարձրացումը չնչին կլինի. նախարար

Եթե պատգամավորների եկամուտները պրոյեկտենք թոշակառուների վրա, բարձրացումը չնչին կլինի. նախարար

Չի կարելի համեմատել պատգամավորների թիվը կենսաթոշակառուների թվի հետ: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է ստացվում, որ պատգամավորները պարբերաբար պարգեւավճարներ են ստանում, իսկ կենսաթոշակները բարձրացնելիս ասում եք՝ ստիպված ենք բյուջեի հետ հաշվի նստել:

«Եթե օրինակ, մենք պատգամավորի ստացած աշխատավարձն ու պարգեւավճարը պրոյեկտենք 500 հազարից ավելի կենսաթոշակառուների կենսաթոշակի բարձրացման վրա, այդ բարձրացումն այնքան չնչին կլինի, որ չի էլ երեւա: Դրա համար եկեք այդ համատեքստում չնայենք»,-ասաց նա:

  • Կիսվել: