չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Եթե պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք»․ Ալիև

«Եթե պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Արցախյան 44-օրյա պատերազմի դադարեցումը խելամիտ քայլ էր Ադրբեջանի համար, փոխանցում է interfax.az-ը։

Նա ելույթ է ունեցել պատերազմում զոհվածների ընտանիքներին բնակարաններով և ավտոմեքենաներով ապահովելու արարողությանը: 

«Եթե 2020 թվականի աշնանը​​ պատերազմը չդադարեր, ապա Ադրբեջանը ավելի շատ կորուստներ կունենար: Նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանը ստորագրեց հանձնման ակտը, և պատերազմն ավարտվեց: Մեզ համար բացարձակապես ողջամիտ էր պատերազմի ավարտը: Եթե ​​պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք»,- ասել է նա:

Ալիևի խոսքով՝ ադրբեջանական կողմը կարող էր դժվարությունների բախվել Քարվաճառում և Բերձորում.

«Այս տարածաշրջանի կլիմայական պայմանները, լեռները կարող էին խնդիր ստեղծել մեզ համար: Բացի այդ, ձմեռն էլ մոտենում էր»:

  • Կիսվել: