հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե պաշտպանում եք վարչապետի ստորագրությունը, եկեք ասեք, որ ճիշտ է արել. Մարուքյանը՝ պատգամավորներին

Եթե պաշտպանում եք վարչապետի ստորագրությունը, եկեք ասեք, որ ճիշտ է արել. Մարուքյանը՝ պատգամավորներին

Երկու օր է, որ ես ստանում եմ անհատական սպառնալիքներ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Իմ անվտանգության հետ կապված ռիսկեր կան: Եթե ինձ հետ մի բան պատահի, ամբողջությամբ դրա պատասխանատուն այս իշխանությունն է լինելու: Զանգ է եղել նաեւ, որ՝ ասեք իրեն, որ իրեն վերացնելու ենք: Դրա մասին իրազեկված է ոստիկանապետը, այդ մարդուն արդեն հայտնաբերել են մեկ այլ քաղաքում: Հիմա ինձ ասում են՝ դու հաղորդում տուր, որ մենք իրեն չգիտեմ ինչ անենք՛՛:

Մարուքյանը ասաց նաև, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար բավարար ստորագրություններ ունեն, բայց նիստը կարող են հրավիրել, եթե ԱԺ խորհրդի նիստը կայանա:

՛՛Տիկին Լենա Նազարյանը ժամանեց խորհրդարան, խոսեցինք: Ես ասացի, որ պետք է պրոցեսները բերել քաղաքական ուղիներով, դրա համար խնդրեցի, որ անպայման կապվի խորհրդի անդամների հետ, որ կարողանանք խորհրդի նիստը գումարել: 20.15-ին խորհրդի նիստը գումարվեց, եւ 7 մարդ էինք, քվորում չկար: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն քվորումը բաց է դեռ երկու ժամ:  Այսինքն ԱԺ խորհրդի նիստ հնարավոր է գումարել եւ մեզ պետք է եւս 3 խորհրդի անդամ, որ ներկայանան եւ մենք կարողանանք նիստն իրականացնենք եւ նշանակենք ԱԺ արտահերթ նիստ՛՛,-ասաց նա:

Պատգամավորը հավելեց. ՛՛Եթե իշխանությունն ստանձնել ենք պատասխանատվությամբ ու ռիսկերով, եկեք մի բան ասեք, եկեք խոսենք: Եկեք ասեք՝ ալ ենք արել այդ պայմանագիրը ստորագրել ենք: Էս ճգնաժամի պահին, որ գնացել թաքնվել եք, իմաստ ո՞րն է: Ինչի՞ն եք սպասում, մտածում եք՝ մի 5 օր անցնի, ժողովուրդը կարող է ասել՝ լավ եք արել, հա՞:

Եթե դուք պաշտպանում եք վարչապետի ստորագրությունը, եկեք ասեք, որ ճիշտ է արել, որ ստորագրել է:

Ուրեմն ուշադիր լսեք՝ ինչ եմ ասում: Կա երկու ժամ, պետք է երկու ժամվա մեջ այդ քվորումն ապահովեք: Սպասում ենք ձեզ խորհրդարանում: Եթե չեկաք, նիստը չկայացավ, դա նշանակում է, որ դուք չեք ուզում, որ պրոցեսները մղվեն քաղաքական խողովակներ: Դա նշանակում է, որ դուք կողմ եք, որ երկրում լինեն բախումներ: Իսկ որ կլինեն բախումներ, ես կասկած չունեմ: Բազմաթիվ զինված մարդիկ այս պահին երկրում շրջում են: Էն օրը, որ ես եկել եմ խորհրդարան, այստեղ գտնվող մարդիկ զինված էին: Փառք Աստծո այդ օրը զոհեր չունեցանք: Զինված մարդիկ կան նաեւ ձեր կողմնակիցներ:

Մենք ի՞նչ է, Արցախի մի հատվածը կորցնելուց հետ մի հատ էլ Հայաստանում քաղաքացիական պատերազմ ենք հրահրո՞ւմ: Էս ի՞նչ եք անում՛՛:

 

  • Կիսվել: