ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եթե պարոն Փաշինյանի կասկածները ճիշտ դուրս գան, դա նշանակում է, որ մենք ամեն ինչ պետք է վերանայենք․ Անդրանիկ Քոչարյան

Եթե պարոն Փաշինյանի կասկածները ճիշտ դուրս գան, դա նշանակում է, որ մենք ամեն ինչ պետք է վերանայենք․ Անդրանիկ Քոչարյան

«Իսկանդերի» թեման բացեց Սերժ Սարգսյանը, որը անթույլատրելի էր, և հիմա դուք ուզում եք՝  ես էլ շարունակեմ այդ թելը թելե՞լ, չեմ անի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

Փաշինյանն իր երեկվա հարցազրուցյում, մասնավորապես, ասել էր․

«Գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով։ Չգիտեմ: 80-ականների զե՞նք էր գուցե»:

Քոչարյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի 4-ժամյա հարցազրույցները՝ երկու մասից բաղկացած, ազգային անվտանգության տեսանկյունից շատ մեծ վտանգներ են իրանցից ներկայացնում ապագայի համար․

«Պարզապես ես ենթադրում եմ, որ պարոն Փաշինյանն առանց անուն տալու նշեց, որպես մերժվածը, իսկ որ Սերժ Սարգսյանը և ամբողջ համակարգը մերժված են, ցույց է տալիս այսօրվա քաղաքական դաշտի պատկերը»,–ասաց նա։

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ չի հաստատի կամ հերքի, թե «Իսկանդերի» կրակոցը որ ուղղությամբ է եղել։

«Պատկերացնո՞ւմ եք, եթե պարոն Փաշինյանի կասկածները ճիշտ դուրս գան, դա նշանակում է, որ մենք ամեն ինչ պետք է վերանայենք, բայց վերանայել չի նշանակում անընդհատ հետ գնալ, մենք առաջ գնալու մասին ենք մտածում։ Այսինքն` ապագա ձեռք բերվելիք սպառազինությունները պետք է խիստ վերահսկողության տակ լինեն, վերահսկողությունը պետք է լինի ավելին, քան մինչ այժմ նախատեսված է եղել»,–ասաց նա և նշեց, որ  այստեղ իրենց հանձնաժողովը ևս անելիք ունի։

Պաշտոնյան հայտնեց, ոչ իշխանություն գալուց հետո ստուգումներ չեն իրականացվել, քանի որ նման բան ոչ մեկի մտքով չէր անցնի։

Դիտարկմանը, թե Շուշիի ուղղությա՞մբ է եղել «Իսկանդերի» օգտագործումը, ինչի մասին ասել է Մովսես Հակոբյանը, Սերժ Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․

«Երկուսն էլ Հայաստանի Հանրապետության դեմ հայտարարություն են արել, որը սխալ է, սուտ է։ Ես չգիտեմ, ով այդպիսի բան է ասում, երևի ինքը ավելի լավ գիտի, և պետք է համապատասխան կառույցները մի հատ իրեն հարցնեն, թե որտեղից գիտի՝ որ ուղղությամբ ինչ ենք կիրառել, կամ Հայաստանը կիրառել է, թե ոչ»,–ասաց նա։

 

  • Կիսվել: