երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Եթե օրենքները ճիշտ չեն, դատավորներից արդարություն մի՛ պահանջեք. Սիմոնյան

Եթե օրենքները ճիշտ չեն, դատավորներից արդարություն մի՛ պահանջեք. Սիմոնյան

Դատավորները, այո՛, քաղաքական հայտարարություններ չպետք է անեն, նրանք պետք է արդարադատություն իրականացնեն: Այդ մասին Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմանն ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը: 

«Տվեք ճիշտ օրենքներ և դատավորներից ճիշտ արդյունք պահանջեք, եթե օրենքները ճիշտ չեն, արդարություն մի՛ պահանջեք դատավորներից, քանի որ արդարությունը բարոյական կատեգորիա է»,- նշեց պատգամավորը:
Նա նշեց, որ պետք է ամեն ինչ անել նման թեկնածուների (նկատի ունի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներ Արմեն Հայկյանցին և Արսեն Մկրտչյանին - խմբ.) թիվը դատական համարգում ավելացնելու համար: «Պետք չէ վատաբանել վատ դատավորներին, պետք է նրանց հեռացնել համակարգից, դուք այդ հնարավորությունն ունեք, մենք էլ կաջակցենք»,- ընդգծեց Սիմոնյանը:  
 

ԼՀԿ պատգամավորը վստահ է, որ թեկնածուների ընտրվելու դեպքում նրանք կարող են իրապես ուժեղացնել դատական իշխանությունը և իրենց օրինակով ցույց տալ մյուս դատավորներին, թե ինչպիսին պետք է լինի դատավորը մասնագիտական, ընկերական հարաբերություններում, և նրանց շնորհիվ, ըստ նրա, նաև հասարակության մեջ կձևավորվի արդարության զգացումը:

  • Կիսվել: