չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Եթե մենք ուզեինք այդ պոզով-պոչով կենդանուն թաքցնել, օրենքներ չէինք ընդունի. Փաշինյանը՝ ՔՊ-ում կոռուպցիոն ռիսկերի մասին

Եթե մենք ուզեինք այդ պոզով-պոչով կենդանուն թաքցնել, օրենքներ չէինք ընդունի. Փաշինյանը՝ ՔՊ-ում կոռուպցիոն ռիսկերի մասին

Կուսակցության վերաբերյալ բոլոր ստուգումներն իրականացվում են մեր քաղաքական թիմի որոշման շնորհիվ: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ֆինանսական թափանցիկության մասին խոսող Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ինչու է հայտնվում սկանդալի կենտրոնում: Մասնավորապես՝ լրագրողը նշեց, որ կուսակցությունն իրավաբանական տարբեր անձանցից շուրջ 16 մլն 300 հազար դրամի աջակցություն է ստացել, երկու իրավաբանական անձանցից որպես նվիրատվություն տարածքներ է ստացել, սակայն շուրջ 525 նվիրատուների անուններն անհայտ են:

«Ձեր նշած հրապարակումից տեղյակ չեմ: Բայց այդ բոլոր ստուգումներն իրականացվում են մեր քաղաքական թիմին որոշման շնորհիվ, եթե մենք ուզենայինք այդ պոզով-պոչով կենդանուն թաքցնել, օրենքներ չէինք ընդունի: Կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չէ, եւ չենք ուզում, որ մեզ մոտ զարգանա»,-:

Փաշինյանը կոնկրետ հարցին ուղիղ պատասխանելու փոխարեն սկսեց խոսել Զանգեզուրի պղնձամոլիբդենայինից կոմբինատի վճարած հարկերից:

  • Կիսվել: