ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Եթե մենք չճանաչեինք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, լեգիտիմ իրավունք կտայինք պատերազմ սանձազերծելու. Աղազարյան

Եթե մենք չճանաչեինք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, լեգիտիմ իրավունք կտայինք պատերազմ սանձազերծելու. Աղազարյան

Եթե մենք չճանաչեինք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրանով լեգիտիմ իրավունք կտայինք Ադրբեջանին եւ Թուրքիային մեր նկատմամբ պատերազմ սանձազերծելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Ինչ վերաբերում է Ալիեւի հայտարարություններին, թե Արցախի ԱԺ-ն եւ կառավարությունը պետք է լուծարվեն, Հովիկ Աղազարյանն ասաց. «Ալիեւը պարտավոր է նստել Արցախի օրինական ընտրված իշխանությունների հետ  սեղանի շուրջ եւ քննարկել հարաբերությունների կարգավորման հարցերը: Ո՞ւմ է ասում՝ պետք է լուծարվեն, ի՞նձ է ասում, թող ասի Արցախի իշխանություններին: Արցախի իշխանությունները կենթարկվեն, թե չեն ենթարկվի, դա ուրիշ հարց է: Ինքը կփորձի ուրիշ ձեւով ճնշում գործադրել Արցախի ժողովրդի վրա, ես որպես քաղաքացի, որպես հայ մարդ, կանեմ առավելագույնը, որ կանգնեմ մեր հայրենակիցների կողքին»:

  • Կիսվել: