Եթե Լուկաշենկոն հրապարակավ ներողություն չխնդրի, Բելառուսի դեսպանը Հայաստանում այլևս անելիք չունի. Բելառուսի մշակույթի նախկին նախարար
Սա առաջին դեպքը չէ, երբ Լուկաշենկոն վիրավորում է Հայաստանին ու հայ ժողովրդին: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Բելառուսի մշակույթի նախկին նախարար Պավել Լատուշկան։
«Եթե Լուկաշենկոն հրապարակավ ներողություն չխնդրի, ըստ իս՝ Բելառուսի դեսպանը Հայաստանում այլևս անելիք չունի։
Սա Հայաստանի իշխանությունների որոշելիքն է։ Լուկաշենկոն Լեհաստանից, Լիտվայից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից և Հայաստանից բացի, վիրավորել է նաև Ղազախստանին»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր. «Ո՞ւմ են պետք հայերը, բացի մեզնից․ ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն, վաղը Մակրոնը չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին»:



