շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Եթե կան մարդիկ, որ որոշել են «էդ էշին բերել ու մեր դռանը կապել», դրանց հետ ի՞նչ համերաշխություն անենք. Մամիջանյան

Եթե կան մարդիկ, որ որոշել են «էդ էշին բերել ու մեր դռանը կապել», դրանց հետ ի՞նչ համերաշխություն անենք. Մամիջանյան

Ի՞նչ խնդիր կա նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության մասով, որովհետև եթե ընդդիմության մեջ կան մարդիկ, որոնք որոշել են «էդ էշը բերել, մեր կուսակցության դռանը կապել», դա չի հաջողվելու ու էդ մարդկանց հետ ի՞նչ համերաշխություն անենք: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով է Սերժ Սարգսյանի նման հայտարարությունը նպաստում ընդդիմության մեջ համերաշխության մթնոլորտի հաստատմանը:

«Մարդիկ, որոնք լկտիաբար ժամանակին դրան նպաստել են կամ ուրախացել են, կամ գովաբանել են Փաշինյանին, հիմա այդ մարդկանց հետ համերաշխության հետ կապված հա՞րց եք տալիս: Իրենք հլը թող իրենց նպատակները հստակ նշեն, իսկ համերաշխություն Հանրապետականը ցույց է տվել և շարունակում է պատրաստակամ լինել բոլոր այն ընդդիմադիր ուժերին, որոնք իրապես իշխանափոխություն են ցանկանում, որոնք իրապես աշխատում են ամեն օր իշխանափոխության համար, այլ ոչ թե ինչ-որ մանր սեփական խնդիրների լուծման»,- ընդգծեց Մամիջանյանը:

  • Կիսվել: