ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Եթե ինչ-որ մեկը Հայկ Մարությանին տեսանյութից հանել է, դա ամոթալի է․ Ավինյանն անդրադարձել է Մարությանի՝ ՔՊ-ականներին ուղղված մեղադրանքին

Եթե ինչ-որ մեկը Հայկ Մարությանին տեսանյութից հանել է, դա ամոթալի է․ Ավինյանն անդրադարձել է Մարությանի՝ ՔՊ-ականներին ուղղված մեղադրանքին

Եթե ինչ-որ մեկը Հայկ Մարությանին տեսանյութից հանել է, դա ամոթալի է: Այս մասին Էրեբունի վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողներին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ ՔՊ-ականներին ուղղված մեղադրանքին։

 

«Ես չեմ ուզում կոնկրետ մեկնաբանել, չգիտեմ ով ինչ տեսանյութ է նկարել։ Եթե ինչ-որ մեկն իրեն տեսանյութից հանել է, դա ամոթալի է: Վահագն Ալեքսանյանը կարող է հրապարակել է տեսանյութը, բայց, վստահ եմ, որևէ մեկին անձամբ որևէ տեսանյութից չի հանել։

 

Մյուս կողմից այն, ինչը, որ իրականացրել է կառավարությունը, Երևանի ավագանին, ինչը նախաձեռնել էր նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և դա վերագրել միայն մեկ հոգու, որն իրականացրել է մի ամբողջ քաղաքական թիմ: Կառավարությունն է այդ վարկի պատասխանատուն, կառավարությունն է այսօր այդ վարկը մարում, նախաձեռնել է իմ գրասենյակը: Առհասարակ խոշոր որևէ ծրագիր մեկ մարդը չի կարող անել, դա պետք է անի քաղաքական թիմը համագործակացությամբ կառավարության, այլ նախարարությունների հետ»,- ասաց Ավինյանը:

  • Կիսվել: