Եթե հեռացվում է ԲՀԿ 4 պատգամավոր, ապա պետք է հեռացվի նաև սադրիչը` Բաբաջանյանը. Արման Աբովյան
Ես, ճիշտն ասած, չհասկացա, թե ինչը բորբոքեց պարոն Բաբաջանյանին, որ այստեղ մենք տեսանք մեկ դերասանի թատրոն։ Այս մասին այսօր Աժ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը` անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին:
Դիմելով ԱԺ նախագահությանը՝ Արման Աբովյանն ասաց.
«Եթե կարգապահական պատճառով «Բարգավաճ Հայաստանի» չորս պատգամավոր է հեռացվում, ապա, ես կարծում եմ, որ պետք է հեռացվի նաև սադրիչը` պարոն Բաբաջանյանը»:
Այսօր Ազգային ժողովում պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթից հետո վեճ սկսվեց: Պատգամավորն իր ելույթում նշեց, որ հույս ունի, որ Բարգավաճ Հայաստան խմբակցությունից ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի իրենց գործընկերոջ, մասնավորապես Գևորգ Պետրոսյանի՝ խայտառակ պահվածքի համար: