Եթե հայրենասիրությունը հայրենիքը ուրանալու մեջ է, ապա Փաշինյանը հայրենասեր է. Տիրան Խաչատրյան
Նիկոլ Փաշինյանին հայրենասեր չեմ պատկերացնում, բայց եթե նա հայրենասիրությունը հայրենակործան աշխատանքի մեջ է պատկերացնում, ոչինչ չունեմ ասելու: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը:
«Եթե հայրենասիրությունը, ավանդականը ուրանալու մեջ է, նույնպես, եթե հայրենասիրությունը հայրենիքը ուրանալու մեջ է, չգիտեմ՝ իրենք ոնց են պատկերացնում հայրենասիրությունը»,-ասաց նա:
Խոսելով այն մասին, որ նախօրեին ՀՀ անկախության օրը մեծ շուքով այդպես էլ չնշվեց, Խաչատրյանը ասաց, որ երեւի գնահատումն այն է, որ այդ օրը գոյություն չունի:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ տեղեկություններ ունի Արցախում նախորդ տարի տեղի ունեցած վերջին իրադարձություններից, նա ասաց, որ տեղեկություններ չունի, սակայն բացառում է, որ Հայաստանում իշխանությունն ու զինված ուժերը տեղյակ չեն եղել, թե ինչ է կատարվելու:
«Եթե տվյալ իշխանությունները, որոնց միակ հենարանը ՀՀ իշխանություններն էին, համաձայն չեն եղել, ինչպես են գնացել, ստորագրելու, ում վրա են հույս դրել, որ գնացել, ստորագրել: Կա երկու կողմ՝ հայկական ու թուրքական, ասենք թուրքերի վրա են հույս դրել: Իմ պատկերացմամբ՝ եթե երաշխիքներ էլ չեն տվել, ապա չեն էլ առարկել այս իշխանությունները»,- հավելեց նա: