ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եթե Հայաստանը շարունակի իր ագրեսիան, շուտով տարածաշրջանում ոչ Հայաստան կլինի, ոչ հայկական զորք. Թուրք կուսակցապետը սպառնացել է

Եթե Հայաստանը շարունակի իր ագրեսիան, շուտով տարածաշրջանում ոչ Հայաստան կլինի, ոչ հայկական զորք. Թուրք կուսակցապետը սպառնացել է

Թուրքիայի ծայրահեղ ազգայնական «Մեծ միություն» կուսակցության (BBP) նախագահ Մուստաֆա Դեսթիջին կուսակցական կենտրոնական գրասենյակում կազմակերպված մամուլի ասուլիսին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանն ու թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, գրում է ermenihaber.am-ը:

Դեսթիջին ողջունել է թուրք-ադրբեջանական համատեղ լայնամասշտաբ զորավարժությունները և միաժամանակ սպառնացել Հայաստանին։

Նա, մասնավորապես, ասել է. «եթե Հայաստանը շարունակի ագրեսիան Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ, ապա առաջիկա տարիներին տարածաշրջանում ոչ Հայաստան կլինի, ոչ էլ հայկական զորք»։

Ծայրահեղական գործիչը կրկնելով թուրքական բարձրաստիճան պաշտոնյանների նմանօրինակ հայտարարությունները ավելացրել է, որ «եթե Հայաստանը տարածաշրջանում ցանկանում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ ապրել, ապա թող նախապես իմանա, որ բարեկամությունից բացի այլ ելք չունի»։

 

  • Կիսվել: