հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Եթե Հայաստանը չի ցանկանում իր զինված խմբավորումները դուրս հանել ԼՂ-ից, թող բացեիբաց ասի, մենք գիտենք՝ ինչ կանենք. Ալիև

Եթե Հայաստանը չի ցանկանում իր զինված խմբավորումները դուրս հանել ԼՂ-ից, թող բացեիբաց ասի, մենք գիտենք՝ ինչ կանենք. Ալիև

2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունը փաստացի Հայաստանի կապիտուլյացիայի ակտ է, և Հայաստանը, որպես պարտված կողմ, պարտավորություններ է ստանձնել, դրանք հստակ նշված են: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա ասել է, թե այդ պարտավորություններից մեկը «Ղարաբաղից հայկական զինված խմբավորումները» դուրս բերելն է։

«Մինչև այսօր այդ հարցը լուծում չի ստացել։ Մենք բազմիցս բարձրաձայնել ենք դրա մասին, բայց Հայաստանը ձգձգում է։ Մենք այդ հարցը նաև ռուսական ռազմական ղեկավարության առջև ենք բարձրացրել, և մի քանի ամիս առաջ ՌԴ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով այցով Ադրբեջանում էր, մեր ՊՆ-ին խոստացել է, որ մինչև հունիս հայկական զինված խմբավորումները դուրս կգան Ղարաբաղից։ Բայց արդեն հուլիսի կեսն է, և այդ հարցը լուծված չէ։ Հայաստանը չի կատարում իր այդ պարտավորությունը՝ չնայած նոյեմբերի 10-ի համաձայնագրին։

Ռուս խաղաղապահները, ռուսական կողմը, որը նույնպես ստորագրել է նոյեմբերի 10-ի համաձայնագիրը, ինչպես ասում են, չի ստիպում նրանց։ Իհարկե, դա ընդունելի չէ»,- հայտարարել է Ալիևը:

«Եթե Հայաստանը չի ցանկանում իր զինված խմբավորումները դուրս հանել, ապա թող բացեիբաց ասի մեզ այդ մասին, մենք գիտենք՝ ինչ կանենք։ Ինչպիսի՞ն կլինի մեր պատասխանը․ հավանաբար, հիմա տեղին չէ այդ մասին խոսելը»,- ասել է Ալիևը։

  • Կիսվել: