երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Եթե Հայաստանում ժողովրդավարություն լիներ, Արցախն Ադրբեջանին հանձնած իշխանությունները չէին լինի երկրի ղեկին. Սեյրան Օհանյան

Եթե Հայաստանում ժողովրդավարություն լիներ, Արցախն Ադրբեջանին հանձնած իշխանությունները չէին լինի երկրի ղեկին. Սեյրան Օհանյան

Բարոյապես աններելի է, երբ Ադրբեջանն Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ ցեղասպանություն է գործել և շարունակում է  ճնշումները ՀՀ-ի նկատմամբ, իսկ դու իրեն  խաղաղության ձեռք ես մեկնում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Ըստ ՊՆ-ն նախկին ղեկավարի՝  վերջին 3 տարիների ընթացքում իշխանությունը պետք է ազգային երաշխիքներ ձևավորեր, փոխարենը Նիկոլ Փաշինյանն ուժեղացրել է իրավապահ համակարգն իր աթոռը պահելու համար։

«Գոնե սահմանն ամրացնի, ինքն ուռճացրել է իրավապահ համակարգը։ Փաշինյանը արտաքին քաղաքականության ոլորտում խոսում է մի քանի ճանապարհային քարտեզների մասին, որը Հայաստանը դարձրել են ուժային կենտրոնների բախման կենտրոն»,- նկատեց ընդդիմադիր պատգամավորը։

Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ եթե Հայաստանում ժողովրդավարություն լիներ, Արցախն Ադրբեջանին հանձնած իշխանությունները չէին լինի երկրի ղեկին։

  • Կիսվել: