երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Եթե «Հայաստան» դաշինքն առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, մենք կմիանանք. Հայկ Մամիջանյան

Եթե «Հայաստան» դաշինքն առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, մենք կմիանանք. Հայկ Մամիջանյան

Եթե «Հայաստան» դաշինքն առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, մենք կմիանանք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Հայկ Մամիջանյանը:

«Կա շատ պարզ տրամաբանություն. Ազգային ժողովի պատգամավորներին հարցրել են՝ նախաձեռնո ՞ւմ եք գործընթաց, թե՝ չէ: Մենք դրան պատասխանել ենք, որ մենք պատրաստ ենք այս պահին նախաձեռնել, միակ խնդիրը, որ անհրաժեշտ է լուծել, դա թեկնածուի հարցը միասին քննարկել և մենք նույն վայրկյանին կնախաձեռնենք այդ գործընթացը: Այսինքն, որևէ նախապայման նման դեպքում չկա: Նորից եմ ասում, իրական ընդդիմադիր ցանկացած թեկնածուի հետ մենք սիրով կնախաձեռնենք այդ գործընթացը:

Այո, եթե «Հայաստան» դաշինքն առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, մենք կմիանանք»,-ասել է Մամիջանյանը:

  • Կիսվել: