հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե հանրային տրանսպորտի աշխատանքը թույլատրվի, ենթադրվում է, որ դրանից օգտվելիս պետք է պարտադիր դիմակ կրելու պահանջ լինի․ Նախարար

Եթե հանրային տրանսպորտի աշխատանքը թույլատրվի, ենթադրվում է, որ դրանից օգտվելիս պետք է պարտադիր դիմակ կրելու պահանջ լինի․ Նախարար

Արդարադաության նախարար Ռուստամ Բադասյանը կարծում է՝ ցանկացած պահի պարետատունը կարող է որոշել հասարակական տրանսպորտի շահագործման արգելքը վերացնելու մասին։

«Պարետատունը, խորհրդակցելով առողջապահական մարմինների հետ և հսկելով վարակի տարածման շրջանակները, կարող է ցանկացած պահի որոշում կայացնել հանրային տրանսպորտի սահամանփակումը վերացնելու կամ պահպանելու մասով: Ինչպես կառավարությունը բազմիցս հայտարարել է, մեր նպատակն է ապրել վարակի հետ միասին»,-այսօր Տեղեկատվական միասնական կենտրոնում կայացած ասուլիսում հայտարարեց Բադասյանը:

Նրա խոսքով, ամեն դեպքում, եթե հանրային տրանսպորտի աշխատանքը թույլատրվի, ենթադրվում է, որ դրանից օգտվելիս պետք է պարտադիր դիմակ կրելու պահանջ լինի: Բացի այդ, ըստ նախարարի, որոշում կլինի ուղևորների թվի մասին:

«Չի բացառվում նաև Երևանի առանձին շրջաններում, կապված վարակի տարածման հետ, առանձին որոշումներ կայացվեն», -հավելեց Բադասյանը:

  • Կիսվել: