չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Եթե հակառակորդը պատերազմ սանձազերծի, ապա այն կավարտենք նրա տարածքում՝ պարտադրելով կապիտուլյացիա. Սեֆիլյան

Եթե հակառակորդը պատերազմ սանձազերծի, ապա այն կավարտենք նրա տարածքում՝ պարտադրելով կապիտուլյացիա. Սեֆիլյան

«Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Տավուշի մարզում՝ հայ ադրբեջանական սահմանին, հակառակորդի հրահրած սադրանքին:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, սահմանը նորից լարված է։

Հակառակորդը պարբերաբար հրետակոծում և գնդակոծում է մեր դիրքերը։

Հայկական բանակն անսասան է և չեզոքացնում է բոլոր հարվածները։

Պատրա՛ստ լինենք ազգովին համախմբվելու և հակառակորդին ջախջախելու։

Լինե՛նք զգոն և միասնական։

Մենք պատերազմ չենք ուզում, բայց եթե հակառակորդը պատերազմ սանձազերծի, ապա այն կավարտենք նրա տարածքում՝ պարտադրելով կապիտուլյացիա»:

 

  • Կիսվել: