երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Եթե գործուղման չլինեի, կիրակի օրը մեծ հաճույքով կմասնակցեի Հովհաննավանքի պատարագին. Ավինյան

Եթե գործուղման չլինեի, կիրակի օրը մեծ հաճույքով կմասնակցեի Հովհաննավանքի պատարագին. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ճեպազրույցի ժամանակ, լրագրողի հարցին ի պատասխան ասել է, որ չի մասակցելու Հովհաննավանքի «պատարագին», քանի որ գործուղման է:

«Ցավոք, կիրակի օրը Երևանում չեմ լինելու, գործուղման մեջ եմ, այլապես մեծ հաճույքով կգնայի և կմասնակցեի պատարագին»-նշել է նա:

Հիշեցնենք, որ կարգալույծ արված Ստեփան Ասատրյանը կիրակի օրը հրավիրում է Սուրբ Հովհաննավանք` մասնակցելու պատարագին, որը պատրաստվում է ինքը մատուցել:

Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ նշելով. «Հովհաննավանքում մասնակցելու եմ Տեր Արամ քահանա Ասատրյանի մատուցած Սուրբ և Անմահ Պատարագին»:

  • Կիսվել: