Եթե «Գազպրոմ Արմենիայում» կան ավելորդ աշխատակիցներ, նրանք պետք է կրճատվեն. փոխվարչապետ
Սկսել եմ գազի վերաբերյալ հարցերից արդեն հաճույք ստանալ։ Այս մասին ԱԺ-ում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանի հարցին, որ մամուլում տեղեկություն էր տարածվել, թե «Գազպրոմ Արմենիայից» սպասվում է շուրջ 600-800 կրճատում։
Մհեր Գրիգորյանը նշեց, որ անկախ սակագնի հարցից, սահմանի գնի հարցից, անկախ ամենից, եթե «Գազպրոմ Արմենիայում» կան ավելորդ աշխատակիցներ, նրանք պետք է կրճատվեն, և դա վերաբերում է թե՛ կառավարման համակարգին, թե՛ մասնավոր ցանկացած ընկերությանը, և թե՛ մասնավորապես հենց «Գազպրոմ Արմենիային»:
Ավելի վաղ, պաշտոնյան հայտնել էր, որ 2020 թվականի համար գազի գինը սահմանին չի փոփոխվելու: