ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եթե գանք եզրակացության, որ դրա կարիքը կա, կդնենք հանրաքվեի․ Փաշինյանը՝ Ամուլսարի հարցի մասին

Եթե գանք եզրակացության, որ դրա կարիքը կա, կդնենք հանրաքվեի․ Փաշինյանը՝ Ամուլսարի հարցի մասին

Կաշկանդված չենք, և եթե գանք եզրակացության, որ դրա կարիքը կա, կդնենք հանրաքվեի։ Այս մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանի հարցին՝ պատրաստվո՞ւմ եք հանրաքվեի դնել Ամուլսարի հանքի շահագործման-չշահագործման հարցը։

«Եթե մինչև հիմա նման նախաձեռնությամբ հանդես չենք եկել, նշանակում է՝ չենք եկել եզրակացության, որ այդ հարցով պետք է հանրաքվե անցկացնենք», – ասաց Փաշինյանը։

Վարչապետն ասաց, որ եթե այդ հարցով հանրաքվե իրականացնելու հնարավորություն կա, ապա նաև կա հնարավորություն, որ քաղաքացիական հասարակությունը նախաձեռնի նման հանրաքվե։

  • Կիսվել: