հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Եթե գաղտնի չլիներ հիմա կասեին 100 քկմ է եղել, թե կես հա է եղել. պատգամավոր

Եթե գաղտնի չլիներ հիմա կասեին 100 քկմ է եղել, թե կես հա է եղել. պատգամավոր

Ես երեկ Կադաստրի կոմիտեի ղեկավարին խդնրել էի կոնկրետ ասել, թե կադաստրային սխալի արդյունքում ՀՀ ինքնիշխան տարածքից ամրապնդված, Կադաստրի կողմից տրված իրավունքի գրանցման վկայականներով, ինչքան տարածք է հանձնվել թուրքին: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Խնդրեցի, որ կադաստրի կոմիտեի ղեկավարը կոնկրետ ասի: Փաստենք, որ այս իշխանությունները սեփական ժողովրդից գաղտնի են պահում, թե ինչքան տարածք են տվել թուրքին, եթե գաղտնի չլիներ հիմա կասեին 100 քկմ է եղել, թե կես հա է եղել»,- ասաց նա:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը պատասխանեց Խաչատրյանին. «Զրո է եղել, պարո՛ն Խաչատրյան»:

  • Կիսվել: