երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Եթե Եվրոպայի որևէ քաղաքական գործիչ նման հայտարարություն աներ՝ քաղաքական դիակ կլիներ, մեկ ժամից պետք է հրաժարական տար. Քոչարյան

Եթե Եվրոպայի որևէ քաղաքական գործիչ նման հայտարարություն աներ՝ քաղաքական դիակ կլիներ, մեկ ժամից պետք է հրաժարական տար. Քոչարյան

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը մարտի 1-ի հետ կապված պետք է ի կատարածվի և, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է երկար տարիներ նստի բանտում։

Նախագահը մասնավորապես նշել է, որ «ինքնահռչակ տգետն» այդ վճիռը  չի կարդացել կամ իրեն հիմարի տեղ է դնում ու չի հասկացել ինչի մասին է խոսքը։ «Այդ վճիռը հետևյալի մասին է, որ մահվան դեպքերը մինչ այսօր ոչ մեկը չի բացահայտվել։ Եվ այդ վճիռը վերաբերվում է առաջին հերթին հենց իրեն՝ Նիկոլ Փաշինյանին, որովհետև 8 տարի ինքն է իշխանության ղեկին և 8 տարի ոչ մի մահվան դեպք չի բացահայտվել։ Վճիռը դրա մասին է, ուրիշ բովանդակություն այդ վճռի մեջ չկա»։

Նա ընդգծեց, որ 8 տարի է նա իրավապահներին հրահանգում անընդհատ պետք է կալանք տան։ «Երեք անգամ ես մտել եմ բանտ, դուրս եմ եկել հենց այդ հրահանգների արդյունքում։ Եթե իրենց  գովազդած Եվրոպայի մի քաղաքական գործիչ այդպիսի հայտարարություն աներ՝ քաղաքական դիակ կլիներ նույն պահի, մեկ ժամ հետո պետք է հրաժարական տար»,-ասաց Քոչարյանը։

  • Կիսվել: