շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եթե ԵՄ դիտորդներն ուզում են փոխել Հայաստանի ներքին ու արտաքին վեկտորը, մենք կպայքարենք դրա դեմ. Զատուլին

Եթե ԵՄ դիտորդներն ուզում են փոխել Հայաստանի ներքին ու արտաքին վեկտորը, մենք կպայքարենք դրա դեմ. Զատուլին

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ի հայտ գալը վկայում է այն մասին, որ արևմտամետ ուժերն ուզում են փոխել հանրապետության արտաքին քաղաքական վեկտորը և դրանով իսկ խնդիրներ են ստեղծում Հայաստանի և հայ ժողովրդի համար։ Այս մասին ՛՛Ռոսիա սեգոդնյա՛՛ մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասել է Պետդումայի՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
 
Նա հավելել է. ՛՛Եթե ԵՄ դիտորդներն ուզում են փոխել Հայաստանի ներքին ու արտաքին վեկտորը, մենք կպայքարենք դրա դեմ՛՛։
Զատուլինն ասել է, որց հարյուրամյակներ շարունակ հռչակագրերից բացի՝ արևմտյան տերությունները ոչ մի բանով չեն օգնել հայերին ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ էլ որևէ այլ պատերազմում՛՛:
 
՛՛Ինձ թվում է, որ այդ դիտորդների մանդատը բավականին սահմանափակ է, իսկ նրանց հայտնվելը Հայաստանի նախաձեռնությամբ է և կապված է Ադրբեջանի ճնշմանը դիմակայելու ու այդ ճնշման դեմ պայքարելու համար ցանկացած դաշնակից գտնելու ցանկության հետ՛՛,-նշել է Զատուլինը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելությունը կներառի շուրջ 100 մարդ՝ ներառյալ փորձագետների և եվրոպացի դիտորդների։ Դիտորդները կտեղակայվեն Ադրբեջանին սահմանակից բոլոր շրջաններում, այդ թվում Նախիջևանի ուղղությամբ։

  • Կիսվել: