հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եթե դերասանության մասին ենք խոսում, ես այդ հարցում պարտվում եմ Էդմոն Մարուքյանին. Ալեն Սիմոնյան

Եթե դերասանության մասին ենք խոսում, ես այդ հարցում պարտվում եմ Էդմոն Մարուքյանին. Ալեն Սիմոնյան

ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ պատգամավորները պետք է ապահովագրված լինեն, որովհետեւ մենք ունենք նաեւ տարիքով մեծ պատգամավորներ եւ մենք իրավունք չունենք իրենց ռիսկի ենթարկենք: Այսմասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով` ԱԺ ղեկավար կազմը եւ նիստը վարողը պետք է ապահովեն բնականոն գործընթացը ԱԺ նիստերի դահլիճում:

Հարցին, թե ԱԺ նախագահը կարո՞ղ է դիմակ չկրելու համար պատգամավորին դահլիճից դուրս հանել, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Ես հասկանում եմ այդ հարցը բարձրացնողների հիմնական պատճառը, որ միգուցե ԱԺ կանոնակարգ օրենքում հստակ գրված չի, որ դիմակ կրելու համար չի կարելի դուրս հրավիրել: Բայց աշխարհը ծանոթ չէր նաեւ կորոնավիրուսին եւ ես էլ առաջին անգամ եմ այսպես դիմակով շրջում: Խաղարկել դա չի կարելի»:

Դիտարկմանը, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ասում է, որ դերասանություն է ձեր այս դիմակ կրելը, Սիմոնյանը պատասխանեց.

«Դիմակ կրելու հետ կապված թեման ամբողջ աշխարհում ամեն օր փոխվել է ու մինչեւ հիմա փոխվում է: ԱՀԿ-ն դիմակ կրելու հետ կապված իրարամերժ հայտարարություններ է արել: Մինչեւ հիմա ապացուցված չէ 100 տոկոսով, բայց այսօրվա դրությամբ աշխարհի բոլոր երկրներն ասում են, որ դիմակը 90 տոկոսով կանխարգելում է: Եվ եթե մենք կարող ենք այդ ճանապարհով կանխարգելել, ուրեմն դրան պետք է գնանք:

Ինչ վերաբերում է հայտարարությանը, որ՝ ես ասում էի, իրենք չէին անում, դա արդեն զավեշտ է հիշեցնում, որովհետեւ մի որոշ ժամանակահատված առաջ իրենք իմանում էին, թե կառավարությունն ինչ ծրագիր ունի, մեկ ժամ առաջ ասում են՝ մենք սենց բան ենք առաջարկում, հետո գալիս ասում են՝ մենք սենց բան էինք առաջարկում, դուք արեցիք: Այնքան է դա ասել, որ ինձ թվում է, որ մեծ 20-յակը Էդմոն Մարուքյանի հետ է ճշտում իր օրակարգը: Եթե դերասանության մասին ենք խոսում, ես այդ հարցում պարտվում եմ Էդմոն Մարուքյանին»:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ Արցախում ՀՀ ղեկավարությունն առանց դիմակների ցերեկույթի էր մասնակցում, Ալեն Սիմոնյանն ասաց. «Նախ, Արցախում գործում է այլ իրավական ռեժիմ կապված դիմակ կրելու հետ: Երկրորդ, մենք գտնվում էինք բաց տարածքում: Երրորդ, նույնիսկ Երեւանում արգելված չէ գինի խմելիս դիմակ կրել: Ես չգիտեմ՝ պարոն Գեւորգ Պետրոսյանը կարողանում է գինին դիմակ հագած խմել, թե ոչ, դա կարող եք իրեն հարցնել: Վերջինը, այո, այդտեղ կար մեր սխալը, որ մենք պետք է առնվազն քարոզելով այդ ամենը, նկատի ունենանք, որ դա կարող է շատ վատ արձագանք ունենալ: Միգուցե այդ բացթողումը կար եւ մենք դա հրապարակավ ընդունել ենք»:

  • Կիսվել: