կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Եթե չենք կարողանում համախմբվել, ապա ոչ մի լավ ծրագիր կյանքի կոչվել չի կարող. Մարուքյան (տեսանյութ)

Եթե չենք կարողանում համախմբվել, ապա ոչ մի լավ ծրագիր կյանքի կոչվել չի կարող. Մարուքյան (տեսանյութ)

Եթե չենք կարողանում համախմբվել, ապա ոչ մի լավ ծրագիր կյանքի կոչվել չի կարող, որովհետև ներուժ չի լինելու։ Այս մասին այսօր Գյումրիում քարոզարշավի ժամանակ ասաց ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ամբողջ ռեսուրսը ծախսվելու է իրար ոչնչացնելու վրա, ինչպես որ մինչև այսօր եղել է։ Եվ դրա համար ԼՀԿ-ն առաջարկում է՝ հունիսի 20-ին գնացեք ընտրական տեղամասեր, վերցրեք թիվ 9 քվեաթերթիկը և քվեարկեք հանուն համերաշխության, քվեարկեք հանուն միասնության, քվեարկեք հանուն մեր բոլորի համախմբման, բոլորի ռեսուրսները մեկտեղ հանուն մեր պետության օգտագործման։ Սա է մեր օրակարգը, այս օրակարգով ենք այստեղ՛՛:

Մարուքյանը կոչ արեց անպայման մասնակցել ընտրություններին:

՛՛Ձեր իրավունքից օգտվեք, որ վաղը չէ մյուս օրը չասեք դժգոհ ենք այս մեկերից, այն մեկերից։ Կատարեք ընտրություն, պատասխանատու կերպով մոտեցեք այդ մեկ ձայնին՛՛,-նշեց նա:

  • Կիսվել: