ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Եթե Բագրատ Սրբազանի հետ լուսանկար ունեցողների 5 տոկոսը հավաքվի դատարանի մոտ, Նիկոլը ստիպված բաց կթողնի նրան. Աշոտյան

Եթե Բագրատ Սրբազանի հետ լուսանկար ունեցողների 5 տոկոսը հավաքվի դատարանի մոտ, Նիկոլը ստիպված բաց կթողնի նրան. Աշոտյան

Բագրատ Սրբազանի ու նրա աջակիցների գործով իշխանությունների վրա հանրային ճնշման առկայության դեպքում Փաշինյանը ստիպված կլինի ազատել նրանք։ Նման համոզման է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա քաղբանտարկյալների առկայությունը խարան է համարում մեր երկրի համար։

«Քաղբանտարկյալների առկայութունը մեր երկրում ավելի գերակա է, քան ընդդիմության ընթացիկ աշխատանքների հարցը։ Խնդրում եմ, քաղբանտարկյալների հարցը չդարձնեղ ընդդիմության իրար մեջ մունաթի առարկա։ Ուստի պատասխանիցս հանում եմ այս ենթատեքստը»,-ասաց նա։

ՀՀԿ փոխնախագահի խոսքով, գուցե քաղբանտարկյալների ազատման համար ընդդիմությունը լավ չի պայքարում կամ լավ չի հանրայնացնում այդ աշխատանքները, բայց նաև հանրությունը լավ չի պայքարում։

«Եթե Բագրատ Սրբազանի հետ լուսանկար ունեցողների, «Սրբազան պայքարի» օրերիննրան բարևել տենչացողների 5 տոկոսը հավաքվի դատարանի դահլիճում, րառում անի, ակցիա անի, համոզված եմ, որ Բագրատ Սրբազանին ու տարբեր գործերով դատվող անձանց շատ արագ հանրային ճնշման ներքո Նիկոլը ստիպված կլինի բաց թողնել, քանի որ նրանց նստելու պարագայում պրոբլեմներն ավելի շատ կլինեն։ Այո, հենց այդպես էլ թող հնչի, սա հիասթափութուն է մեզանից, ինքս ինձանից։ Ազնիվ պետք է ասել»,-ասաց Աշոտյանը։

  • Կիսվել: