երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Եթե այն, ինչ ուզում ենք անել ստացվի, մենք պատմության մեջ առաջին անգամ կստանանք կադաստրի վկայական. Փաշինյան

Եթե այն, ինչ ուզում ենք անել ստացվի, մենք պատմության մեջ առաջին անգամ կստանանք կադաստրի վկայական. Փաշինյան

Մենք 30 տարի ապրում ենք մի տեղ, որի կադաստրի վկայականը չունենք: Եթե այն, ինչ ուզում ենք անել ստացվի, մենք պատմության մեջ առաջին անգամ կստանանք կադաստրի վկայական: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի թեմային։

«Սեփականատեր կլինենք ոչ միայն դե ֆակտո, այլև՝ դե յուրե: Ճակատագրական այս շրջանում, թե ով է ավելի հայրենասեր և ով է ավելի հաղթական, կարող է շատ մեծ խնդիրներ առաջացնել»,- նշեց Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱԿ փոխնագահ Լևոն Զուրաբյանի այն գրառմանը, ըստ որի սուտ է Փաշինյանի այն պնդումը, թե ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

«Սա ինձ համար շատ զարմանալի է, քանի որ հենց նույն Ալմաթիի հռչակագիրը, որով մենք առաջնորդվում ենք, ստորագրել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Այդ հռչակագիրն ունի հստակ մեկ իմաստը, այն է՝ երկրները ընդունում են, որ գոյություն ունեցող, այսինքն՝ ադմինիստրատիվ սահմանները դառնում են պետական սահմաններ և դրանք անխախտելի են: Դա Տեր-Պետրոսյանն է ստորագրել: Էն խորհրդարանը, որտեղ նրա քաղաքական թիմը մեծամասնություն է եղել, վավերացրել է այդ հռչակագիրը»,-ասաց Փաշինյանը՝ մեջբերելով Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույցներից մեկը, որտեղ նա նշել է, որ «ինքնավարությունն Արցախի բնակչությանը ամբողջովին բավարարում է և ավելին մենք չենք էլ ուզում»:

«Այսինքն՝ հիմա իրենք ասում են, որ անկախությո՞ւնն է իրենց քաղաքական պայքարի նպատակն ու իմաստը: Գոնե հիմա դա չասեն: Եթե իրենք անկախության համար էին պայքարում, բա 98թ. իշխանափոխությունը նրա համար էր, որ պարտվողական են իրենք»,-ասաց Փաշինյանը:

Վերջինս պատկերավոր համեմատություն արեց և նշեց, որ մենք ապրում ենք մի վայրում, որտեղ չունենք «կադաստրի թուղթ», իսկ իրենք փորձում են այնպես անել, որ պատմության մեջ առաջին անգամ մենք ունենանք «կադաստրի թուղթ». «Սեփականատեր կլինենք ոչ թե դե ֆակտո, այլ դե յուրե: Մենք ուզում ենք հաղթահարել տնվորի մեր կարգավիճակը, մենք ուզում ենք ունենալ «կադաստրի վկայական», որի անունն է պետություն՝ միջազգայնորեն ճանաչված դեմարկացված և դելիմիտացված սահմաններով»:

ժամանակ ասում են, որ ՀՀ-ն 29.8 հազար քկմ չէ, այլ X թիվ է:

  • Կիսվել: